Երևանում Lexus-ը բախվել է Ոստիկանության զորքերի զորամասի պատին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

հասարակական

Երևանում մարտի 25-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Արտյոմ Արմաղանյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի պատին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով Ա․ Արմաղանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»։

--0--ԿԿ