Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Արկադի Տեր-Թադևոսյանի հարազատներին, ընկերներին, զինակիցներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

հասարակական

Ցավակցում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի հարազատներին և մտերիմներին, նրա ընկերներին և զինակիցներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Նրա դերը հայկական բանակի կայացման և Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների հարցում անգնահատելի է: Մեր պարտքն է հավերժ պահպանել այդ նշանավոր մարդու մասին հիշատակը»,- ասված է հայտարարության մեջ:

--0--ԿԿ