Հրթիռակոծվել է Էրբիլի միջազգային օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

էրբիլ

Ապրիլի 14-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն, մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը: Այս մասին Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը: 

Նշվում է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել առնվազն մեկ հրթիռով, սակայն դեռևս հայտնի չեն հարձակման պատասխանատուները: Միջադեպի կապակցությամբ հետաքննությունն է սկսվել: 

Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում հարձակման էր ենթարկվել նաև Թուրքիայի՝ Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքայի ռազմաբազան, որի հետևանքով սպանվել է մեկ թուրք զինծառայող։

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս