Լարսը բաց է, սակայն ռուսական կողմում կուտակված բեռնատարների թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

նկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

--00—ԼՄ