ՊԲ 23 տարվա սպայի Արիության մեդալը հոգնու՞մ եք բերեք, հանձնեք ընտանիքիս․ զոհվածի քույր

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

Նանե Արզումանյան

Պաշտպանության Բանակ դուք այդքան ապերա՞խտ եք։ Ի՞նչ է նշանակում մեդալն ուղղակի փոխանցել։ ԱՀ նախագահի կողմից արժանացրած «Մարտական խաչ»-ից դաս չքաղեցի՞ք։ Ո՞վ եք դուք առհասարակ, որ խաղաք ընտանիքիս անդամների նյարդերի հետ, դուք տարրական էթիկայի կանոններին չեք տիրապետում։ 23 տարվա սպայի Արիության մեդալը հոգնու՞մ եք բերեք ու արժանի կերպով հանձնեք ընտանիքիս ու սեղմեք Հորս ձեռքը․ ֆեյսբուքյան իր էջում գրել է պատերազմում զոհված սպա Արտուշ Արզումանյանի քույրը՝ Նանե Արզումանյանը։ 

«Զգուշացնում եմ ձեզ, հերթով կներկայացնեմ բանակից փախածներին. հայրս ու Եղբորս կինը պատերազմի ժամանակ մինչև վերջին պահը մնացել են հոսպիտալում ու ամեն բան տեսել։(Հիմա նրանց եք մեծարում)...

Մի քանի օր առաջ մի աղջկա վրդովմունք էլ տեսա այս թեմայի հետ կապված, դե համարձակվեք իմ գրածին էլ հերքում տալ կամ այլ կերպ ներկայացնել, լավ չեք ճանաչում. դուք հատում եք ամեն ինչի սահմանը։

Դուք շարունակեք ձեր անտակտ գործելաոճը, իսկ մենք շարունակելու ենք միշտ լինել Բանակի կողքին ու հրամանատարիս որդու՝ Արայիս ծառայությամբ հպարտանալ»,- գրել է նա։

--00—ՄՀ