Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

նկար

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը նախօրեի երեկոյան հեռախոսով բանակցություններ են վարել, քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքների կատարման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ