ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «շատ ստոր խաղ է սկսել հայ ժողովրդի հետ»։ Տելեգրամի իր էջում նման բովանդակությամբ գրառում է արել «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը։
«Իմ տեղեկությամբ պատրաստվում է երկու փաստաթուղթ։ Մեկը պարզապես ոչ մի բանի մասին է, ամեն լավ բանի օգտին, դեմ ամեն վատ բանի։ Երկրորդը գաղտնի արձանագրություն է տարածքների, անկլավների հանձնման, Արցախի հանդեպ հավակնություններից հրաժարվելու մասին։ Գաղտնի արձանագրությունը պատրաստում է անձամբ Փաշինյանը կնոջ հետ, գործին մասնակից են Հայաստանի պաշտպանության նախարարն ու աչքի ընկնող ադրբեջանական լափակեր Կարապետյանը։
Արտաքին գործերի նախարարությունը և անձամբ (Արա) Այվազյանը փաստաթղթերի պատրաստումից հեռու են։
Տակա՛նք Ռիբենտրոպ, բ...տ...»,- գրել է նա։
--00—ԼՄ