Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնի Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News 

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դինամիկ է ու փոփոխական, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն տեղեկությունը, որ մենք ունենք, կես ժամից կարող  է փոխվել, բայց շատ կարևոր է, որ ամեն պահի ունեննաք  ճշգրտված տեղեկություն այդ պահի մասին ու նաև որոշակի պատկերացումներ դինամիկայի մասին»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, թե հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ որոշակի դրական հույսեր կան. չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցոեւթյան ավելի մեծ խմբաքանակ մտնի Լեռնային Ղարաբաղ։

--00—ԼՀ