Էջմիածնում ոստիկանության սերժանտ է ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Հասարակական

Էջմիածնում ոստիկանության սերժանտ է ինքնասպան եղել։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Նա նշեց, որ սերժանտն ինքնասպան է եղել 14։30-ին և այժմ ոստիկանությունում հանգամանքները պարզվում են։

Ըստ տեղեկությունների՝ ինքնասպան եղած ոստիկանի դին հայտնաբերվել է Էջմիածնի մշակույթի տանը։

--00--ԿԿ