Թոշակառու գյումրեցին տանն ապօրինի պահել և օգտագործել է մարիխուանա․ բացահայտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Մայիսի 21-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ 67-ամյա տղամարդը իր տանն ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա:

Քրեական հետախույզները թոշակառուի տան զննությամբ խոհանոցում հայտնաբերել են ապակյա տարա՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգվածով:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսի զանգված է, քաղել է Նորավան թաղամասի կամրջի մոտակայքից, չորացրել և պահել է իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ