Մարիխուանա պահելու համար Մարտունու ավտոկայարանից բերման է ենթարկել 46-ամյա շահումյանցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 3-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մարտունու ավտոկայարանի տարածքից բերման են ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թղթե փաթեթներ` դեղնականաչավուն, չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածով և ապակյա ծխամորճ:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն: Զանգվածն ու ծխամորճը փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել են փորձաքննության: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս