Այս մեծ աղետից վերհառնելու ենք․ Վանեցյանը Արցախում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

․

«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը Արցախում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:

«Կասկած չունեմ, որ այս մեծ աղետից վերհառնելու ենք: Մեր եկեղեցու, մեր հոգևոր տան հետ ուս ուսի տված: Այս մղձավանջը շուտով ավարտվելու է: Միասին ենք անցնելու մեր հայրենիքը շենացնելու բարդագույն, բայց շատ պատվաբեր առաքելության ճանապարհով:

Աստված պահապան մեր բոլոր բարի մտքերին ու լավ գործերին», - ֆեյսբուքի իր էջում գրել է Վանեցյանը։ 

--00--ԱՀ