Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը կֆինանսավորի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Հասարակական

Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը որոշել է ֆինանսավորել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վերակառուցումը: Այս մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Համայնքն ունի 660 բնակիչ: Աշխատանքների ավարտին, 50 երեխա հնարավորություն պիտի ունենա այցելել վերակառուցված մանկապարտեզ»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է նա:

--00--ԿԿ