«Freedom House»-ը կիսում է ՄԻՊ-ի մտահոգությունը, որ քարոզարշավին բռնություն է քարոզվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

նկար

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումն է արել՝ տեղեկացնելով, որ «Freedom House»-ը կիսում է ՄԻՊ մտահոգությունը այն մասով, որ քարոզարշավին բռնություն է քարոզվում։

««Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կիսում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող բռնություն ու ատելություն պարունակող խոսքի հետ կապված:

«Freedom House»-ի բնորոշմամբ սա նպաստում է կործանարար բևեռայնացմանն ու ատելության խոսքի տարածմանը, քանի դեռ Հայաստանը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից ու պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրություններին:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին կոչ է անում բոլոր կուսակցություններին զերծ մնալ բռնության ու ատելության հռետորաբանությունից։ Ընտրություններն ինքնին ժողովրդավարական գործընթացի բաղկացուցիչ մաս են և պետք է ուղղված լինեն երկրում համերաշխության վերականգնման ու իրավունքի գերակայության հաստատմանը»։

նկար

--00—ԼՄ