Արցախի ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ. Ինչու չի հրավիրվել արտահերթ նիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Արցախ

Ս.թ. հունիսի 3-ին Արցախի Հանրապետության  նախագահի նախաձեռնությամբ  Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ առաջարկվել է ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախագահը:

Օրակարգում ընդգրկել են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հ. Խանումյան):

«Ս.թ. հունիսի 10-ին Հանրապետության նախագահի կողմից լրամշակման նպատակով հետ է կանչվել նախագծերի փաթեթը, ըստ այդմ Ազգային ժողովի արտահերթ նիստ չի գումարվել:

Հաշվի առնելով նախագծերի փաթեթի հրատապությունն ու կարևորությունը՝ ս.թ. հունիսի 20-ից հետո լրամշակված տարբերակով այն կքննարկվի Ազգային ժողովի նիստում»,-ասված է հայտարարությունում:

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս