Գյումրին 63 նոր միկրոավտոբուս է ձեռք բերել, 4-ը հաշմանդամություն ունեցողների համար է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

1

ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում (50-50 % հարաբերակցությամբ) Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 63 նոր միկրոավտոբուս, որից 4-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այդ մասին տեղեկացնում է Գյումրու համայնքապետարանը:

«Միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում է: Առաջիկայում Գյումրի կներկրվեն մեքենաների հաջորդ խմբաքանակները»,- ասված է հաղորդագրությունում:

 

նկար

--00—ԼՄ