Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 63 նոր միկրոավտոբուս

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

․

Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում (50-50% հարաբերակցությամբ) Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 63 նոր միկրոավտոբուս, որից 4-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում է: Առաջիկայում Գյումրի կներկրվեն մեքենաների հաջորդ խմբաքանակները»:

--00--ԱՀ