Գյումրու Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից Սպանդարյան ընկած ճանապարհահատվածը 3 ամսով փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

գյումրի

Գյումրիում իրականացվելիք փողոցաշինական ծրագրի շրջանակներում ապրիլի 18-ից եռամսյա ժամկետով փակ կլինի Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից (Ձիթողցյանների թանգարանի մոտից) մինչև Սպանդարյան փողոց ընկած ճանապարհահատվածը: Տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի մամուլի ծառայությունից:

«Շրջանցող ճանապարհը առաջարկվում է Տերյան-Սունդուկյան խաչմերուկով Սպանդարյան-Սունդուկյան խաչմերուկ՝ աջ, ձախ և ուղիղ ուղղություններով»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ