Կորեայի ձորում փրկարարները դուրս են բերել գետում արգելափակված ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

․

Հուլիսի 30-ին, ժամը 16։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Խ.)։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս