Արցախի փողոցում ուժեղ քամուց «Նիկոլ Դուման» ձուլարանի տանիքը պոկվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

․

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։20-ի սահմաններում ուժեղ քամին պոկել է Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում գործող «Նիկոլ Դուման» ձուլարանի թիթեղյա ու երկաթյա տանիքը՝ իր ամրաններով ու շպրտել է Արցախի 23/8 բազմաբնակարանային շենքի վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Տանիքի պոկվելու հետևանքով երկաթյա ձողերը վնասել են բնակչի տան պատերը, պատշգամբի դուռը։

Քամին պոկել է մոտ 300 քմ տարածքի թիթեղյա և երկաթյա տանիքը։ 

--00--ԱՀ