Իշխանությունների նպատակը. Սեյրան Օհանյանին կմեկուսացնեն. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Սեյրան Օհանյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում Սեյրան Օհանյանի մասով աշխատանքներ են տարվում, եւ նպատակը նրան խորհրդարանի աշխատանքներից մեկուսացնելն է։ Բանն այն է, որ ՀՔԾ-ում այս պահին վերջինիս մասով մեկ քրեական գործ է առկա՝ «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործով, որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ:

Եվ, ահա, այս դեպքին զուգահեռ Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանում բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել «Մարտի 1»-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշումը, գործը վերադարձնել դատարան՝ նոր քննության, եւ այս գործով մեղադրյալ է կրկին Սեյրան Օհանյանը:

Ստացվում է՝ 2 քրեական գործով նա որպես մեղադրյալ է անցնում, սակայն այս ամենին կարող է ավելանալ եւս մեկը՝ կապված Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ վերջինս շիշ նետեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Սա կարող է դիտարկվել որպես խուլիգանական արարք եւ անհետեւանք չմնալ:

Իրավապահներն արդեն գործընթաց են սկսել եւ փաստերը դրել միմյանց կողքի: Որքան էլ փորձ արվի ներկայացնել, թե սրանք իրավական գործընթացներ են, պարզ է մեկ բան՝ կա քաղաքական հրահանգ Սեյրան Օհանյանին, ապա Վահե Հակոբյանին եւ Իշխան Սաղաթելյանին մեկուսացնել ԱԺ-ից՝ նպատակ ունենալով գլխատել «Հայաստան» խմբակցությունը»: