Ապարանի, Արթիկի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 14, 24News

Thumbnail

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Մարտունու և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: