9/11 ահաբեկչությունից անցել է 20 տարի. Բայդենը Նյու Յորքում կմասնակցի հիշատակի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

87

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը ժամանել են Նյու Յորք՝ մասնակցելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

20 տարի առաջ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 ահաբեկիչ առևանգեցին ԱՄՆ 4 ուղևորափոխադրող ինքնաթիռներ: Դրանցից երկուսն ահաբեկիչներն ուղղել էին դեպի Նյու Յորքի՝ այն ժամանակվա ամենաբարձր շենքերը՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու զույգ կառույցները, երրորդն ուղղել էին դեպի Պենտագոն: Չորրորդ ինքնաթիռը ևս ուղղել էին դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, սակայն այն Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու կործանվել էր:

Ահաբեկչությունների հետևանքով պաշտոնական տվյալներով՝ մահացել է 2977 մարդ, որոնք 90 երկրի քաղաքացիներ էին, տուժել էր ավելի քան 6 հազար մարդ:

--00—ԼՄ

Տեսանյութեր