Մաճկալաշենի բնակիչը խախտել է երթևեկության կանոնները․ երկու մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

կանոն

ԱՀ քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն ըստ մեղադրանքի ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի 1972թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ որակող հատկանիշով:

Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից։

--00—ԼՄ

Տեսանյութեր