Մահացել է ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Մահացել է բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

1954-1969 թթ. Ջրբաշյանը եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ: Այնուհետև ղեկավարել է Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը: Բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Տիգրան Վիրաբյանի ձեռամբ ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը: