2018 թվականին բյուջե ներհոսք կազմել է 1 տրլն 306 մլրդ դրամ․ ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Lրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ամփոփելով 2018 թվականը,  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ ներհոսքը պետական բյուջե կազմել է 1 տրլն 306 մլրդ դրամ։ 

«Այսինքն՝ սա հավաքագրված գումարն է, հանած հարկ վճարողներին վերադարձված գումարը։ 103,5 տոկոսով կատարվել է ճշտված պլանը, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 14.5 տոկոս», - ասել է ՊԵԿ նախագահը։