Իրանի առաջին քայլերը միտված կլինեն ադրբեջանական օդանավակայանները շարքից դուրս բերելուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի գործողությունների սցենարը՝ Բաքվին Թուրքիայի և Պակիստանի աջակցության պայմաններում։

Ըստ այդմ, իրանական կողմի առաջին գործողությունները միտված են լինելու Ատրպատականից հրթիռային գերճշգրիտ հարվածներով ադրբեջանական օդանավակայանները շարքից դուրս բերելուն, ինչը կզրկի Թուրքիային և Պակիստանին օդային ճանապարհով Բաքվին ռազմական օժանդակություն տրամադրելուց։

Այնպես որ, բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդանավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է»։

--00--ԱԹ

Տեսանյութեր