ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
«Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել , ապա հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի, և թե՛ դիվանագիտության դաշտում։ Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թ․ դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»։ Այս մասին ՀՀԿ անդամների հետ հանդիպմանը հայտարարել է կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
Սարգսյանը ելությում մասնավորապես ասել է․
«2 տարի առաջ կրկին հավաքվել էինք այստեղ քննարկելու թե կուսակցության անելիքները, թե երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները։
Եթե կուսակցական աշխատանքների մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել Հանրապետականի դիրքերը, որպես ՀՀ քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականոր պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումներն ու ջանքերը ցավոք սրտի լուրջ արդյունքների չհանգեցրին և մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և մեր երկու հանրապետությունների գլխին։
Հունիսին կապիտուլյանտ իշխանության կողմից կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես և մենք զգուշացնում էինք, չլուծեցին և ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ․ անվտանգությունից մինչև արժեհամակարգային, քաղաքականից մինչև արդարության ճգնաժամ։
Թեև Հանրապետականը ժողովրդի մի մասի վստհաությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում և դրանից առաջ բռնաճնշումներ և բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ ԱԺ-ում ներկայացվա լինելը մեզ համար երբեք գերնպատակ չի եղել։ Ուստի պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը և եթե անհրաժեշություն լինի, բացառապես Խորհրդարանից դուրս։
Խոսելով արդարության ճգնաժամի մասին ուզում եմ շեշտել, որ այն թե՛ քաղաքական է, թե՛ տարածաշրջանային։
Անարդար է, որ պատերազմի մունետիկ և պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանականերում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին։ Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո այժմ մեզ փորձում են թելադրել այսպես ասած խաղաղասիրական օրակարգ։ Անարդարությունից չի կարող ծնվել ոչ ներքին կայունթյուն, ոչ էլ արտաքին խաղաղություն։
Օգտվելով առիթից նաև ուզում եմ անդրադառնալ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք նվիրված էին թե՛ ինձ, թե՛ Հայաստանին։
Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում , իսկ թե ինչպես էր ժամանակին Իլհամ Ալիևն իրեն պահում իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ եմ հիշում, այլ Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են դա հիշում։
Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել , ապա հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե ռազմի և թե դիվանագիտության դաշտում։ Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թ․ դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը։
Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը, և քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ։
Ուզում եմ հույս հայտնել, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության և իրավունքների մասին, չի մոռացել իր հազարամյա պատմության դառը դասերը և հետևություններ կանի, քանի դեռ ուշ չէ։
Պարտության և դավաճանության խարանն այլևս հավերժ կրող իշխանությունը մեզ փորձում է ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ, հանրության շրջանում բորվոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր․
Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել՝ մենք պատերազմի կուսակցություն չենք, պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք արցախյան բոլոր պատերազմներով, քանզի ինքներս էինք պատրաստ և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, այլ ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց տանել մահվան բերան»։
--00—ՄՀ