ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է․
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացվել են մեկ շաբաթյա, շուրջօրյա վերահսկողական լայնածավալ աշխատանքներ։
Շրջայցերի ընթացքում ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում հայտնաբերվել է հողի բերրի շերտի հանման և տեղափոխման 8 դեպք։
Հողային աշխատանքներ իրականացնելիս խախտելով հողային ծածկույթի վերին շերտի հանման և տեղափոխման սահմանված կարգը տարբեր մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվել է շուրջ 71խմ. սևահող։ Սևահողով բեռնված բոլոր բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության տուգանային հրապարակ։
Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, իսկ մի շարք նյութեր ուղարկվել են իրավապահ մարմիններին։
ԲԸՏՄ-ն կրկին հիշեցնում և զգուշացնում է, որ հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես սահմանված կարգերի համաձայն»:
--00--ԱԹ