«Տաշիր Պիցցա»-ի մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

․

«Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին հայտարարել է «Տաշիր պիցցա» թիմը:

«Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:

Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է «Տաշիր պիցցա» թիմը:

--00--ԱՀ