«Մանթաշյանցը» նոր հորիզոններ է բացում իր անդամների համար. մասնաճյուղերի աշխարհագրությունը կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

«Մանթաշյանց» գործարարների միությունն ապրիլի 15-17-ը հերթական business weekend-ն էր կազմակերպել իր անդամների մասնակցությամբ` մեկ հարկի տակ համախմբելով ամենատարբեր ոլորտների հարյուրավոր բիզնեսմենների՝ մեկտեղելով կրթականը, նեթվորքը և ժամանցը։

«Թեև ակումբում կան նույն դաշտի բազմաթիվ խաղացողներ, սակայն Մանթաշյանցի ստեղծած արժեքների շնորհիվ այստեղ գործում է միայն առողջ մրցակցությունը»,- վստահաբար նշում է Status holding գովազդային և բրենդինգային ընկերության համահիմնադիր Տիգրան Բարոյանը:

«Մանթաշյանց» գործարարների միությունն իր անդամների համար կապեր է հաստատում պետական կառավարման համակարգի գերատեսչությունների հետ, սակայն, երբեմն լինում են դեպքեր, երբ պատկան մարմինները այդպես էլ չեն արձագանքում ներկայացված առաջարկություններին։

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Մանուկյան

--00—ԱՊ