Հնդկաստանը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը բացելու նավթի ռազմավարական պաշարները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Աշխարհ

Հնդկաստանը մերժել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի խնդրանքը քննարկելու ռազմավարական պահուստներից նավթի մի մասի դուրսբերման հնարավորությունը՝ համաշխարհային շուկայում դրա վաճառքի համար՝ այդ Էներգակրի համաշխարհային գների իջեցման նպատակով: Այդ մասն, ինչպես նոյեմբերի 18-ին հաղորդել Է Times of India թերթը, հայտարարել Է նավթի եւ բնական գազի նախարար Հարդիփ Սինգհ Փուրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նավթի ռազմավարական պաշարները երբեք նախատեսված չեն եղել այդ իրավիճակի համար: Նավթի ռազմավական պաշարներն ստեղծված են ի դեպս ֆորս-մաժորի՝ տարերային աղետեների կամ պատերազմի, եթե այդ հումքի մատակարարումները դադարեն»,- մեջբերում Է հրատարակությունը նախարարի հայտարարությունը:

«Ռազմավարական պահուստներից նավթի դուրսբերումը դրա գների իջգեցման համար անօգուտ կլիներ»,- ընդգծել Է նա: Ավելի վաղ Բայդենի վարչակազմը խնդրանքով դիմել Է Հարավային Կորեայի, Չնաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի ղեկավարությանն ուսումնասիրելու իրենց ռազմավարական պահուստներից նավթի մի մասի վաճառքի հնարավորությունը՝ չնայած այն բանին, որ այդ երկրների օրենքներով նավթի ռազմավարական պահուստները նախատեսված չեն շուկայական ներխուժման համար:

Վաշինգտոնն առաջարկել Է այդ համակարգված քայլին դիմել՝ Էներգակիրների գների իջեցում ապահովելու եւ դրանով իսկ համաշխարհային տնտեսության վերականգնմանն օժանդակելու նպատակով:

ԱՄՆ-ի հետ մեկտեղ Ասիայի չորս տնտեսությունները կազմում են նավթի համաշխարհային խոշորագույն սպառողների հնգյակը: Հնդկաստանի ռազմավարական պաշարները կազմում են 39 միլիոն բարել, ԱՄՆ-ում դրանք հասում են 714 միլիոն բարելի, Չինաստանում՝ 475 միլիոն բարելի, Ճապոնիայում՝ 324 միլիոն բարելի, Հարավային Կորեայում՝ 71 միլիոն բարելի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԿԿ