Բոյկոտ, մանդատներից հրաժարում, սահմանային լարվածություն. շաբաթն՝ ամփոփ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

«Հայաստան» խմբակցության պատգամավորները բոյկոտել են Ազգային Ժողովի այս շաբաթվա նիստի աշխատանքները, բայց դրա փոխարեն մի քանի անգամ հանդիպել են լրագրողների հետ և իրենց դիրքորոշումը հայտնել սահմանային լարվածության, գերիների վերադարձի և մի շարք այլ կարևոր հարցերի վերաբերյալ։ Այս մասին նշված է «Հայաստան» խմբակցության ներկայացրած ամփոփման մեջ: 

Բոյկոտը կապված էր ՔՊ-ականների անլուրջ մոտեցման հետ, որը նրանք դրսևորել են ի պատասխան ընդդիմության առաջարկին սահմանային լարվածության վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրել։  

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են նաև մանդատները վայր դնելու հարցին, նշելով, որ պարտադիր հետևանքներ դա չի առաջացնելու, և խորհրդարանը դրանից հետո չի ցրվելու։  

Թեև ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քառօրյայի աշխախատանքներին, այնուամենայնիվ նրանք լսել են ՔՊ-ական գործընկերների և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԱԺ ամբիոնից։  

Թե ինչ են ֆիքսել պատգամավորները և ինչ վտանգավոր հայտարարություններ են արել իշխանությունը ներկայացնող անձինք, առաջարկում ենք դիտել տեսանյութում։

--00--ԱԹ