Արարատի մարզպետը ներկայացրել է Վեդի համայնքի նոր ղեկավարի ժ/պ-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

1_0

Արարատի մարզպետարանը հայտնում է, որ Ռազմիկ Թևոնյանն այսօր Վեդի քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հակոբյանին:

Մարզպետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք:

Ռազմիկ Թևոնյանը իր կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև համայնքի նախկին ղեկավար Վարուժան Բարսեղյանին:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի որոշմամբ՝ Ռաֆայել Հակոբյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

--00—ԼՄ