«Լավ լինեք, սաղ լինեք, գիտե՞ք, որ իմ մամեն հայ ա»․ Կանդելակին՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 24, 24News

Ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և, առիթն օգտագործելով, հայերենով մեկ-երկու բառ փոխանակել:

«Բարև ձեզ: Լավ լինեք, սաղ լինեք, դուք գիտե՞ք, որ իմ մամեն հայ ա»,- հարցրել է Կանդելակին Փաշինյանին:

ՀՀ վարչապետը նախ հայերենով է պատասխանել, ապա անգլերենով` նշելով, որ «այդ  մասին Հայաստանում բոլորը գիտեն»: