Գյումրի-Երևան էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու, հայտնաբերվել է անհայտ կնոջ դի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

երևան

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:10-ի մոտակայքում, Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը, այսպես կոչված, «ստռոյմաշ» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու, այդ մասին հայտնում է ՀԿԵ-ն:

Էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչնդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից: Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկում էր 95 կմ/ժ արագությամբ:

Միջադեպի վայրում հայտնաբերվել է անհայտ կնոջ դի: ЭП2Д էլեկտրագնացքները ունեն «սև արկղ», որի տվյալների միջոցով միջադեպը կբացահայտվի։

Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառացվացքի վրա գտնվելու կանոնները խախտելու արդյունքում։ 

--00—ԼՄ