Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը բախվել է FAW մակնիշի բեռնատարին․ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

04162365043d0b210e47d2a86cd790c0d91810.jpg

Ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին: Բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը:

Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը դեռ պետք է գնահատվի։ Երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտմանը։

Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ պատահարի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։ Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս ՝ քաղաքացիների կյանքը, առողջությունը և գույքը պահպանելու նպատակով:

--00—ԶՀ