Խաղաղության դարաշրջանը վարկաբեկվել է, մարդիկ կարող են գնալ իշխանափոխության. Բորիս Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Խաղաղության դարաշրջանը վարկաբեկվել է, մարդիկ կարող են գնալ իշխանափոխության։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նա, խոսելով Սոչիի եռակողմ հանդիպման մասին, այն համոզմունքը հայտնեց, թե հանդիպումը ծիսակարգային էր, փաստաթղթում նորություն չկար և, ըստ էության, դա նոյեմբեր 9֊ի շարունակությունն էր, գործընթացը բնականոն հունով ընթանում է:

Բորիս Նավասարդյանը նաև կարծիք հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է, մենք հիմա տարբեր Հայաստաններում ենք ապրում։

--00—ԼՄ