ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հետախուզական խոշոր կենտրոն է, որտեղ պատրաստում են ուժեր՝ ընդդեմ ՌԴ-ի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

«Փաշինյանի ընտրվելն ապացուցում է, որ Հայաստանը պատրաստ չէ լրջորեն դիմադրել։ Հայաստանում չգտնվեց որևէ էական և հայ ժողովրդի տեսանկյունից հայրենասիրական ուժ, որն այլընտրանք կլիներ Փաշինյանին, իսկ նախկինին հայերը չցանկացան վերադառնալ, ինչը նույնպես հասկանալի է։ Հայաստանը մտել է փակուղի և ելք դեռևս չի նկատվում։ Հայաստանը ներկայումս ծայրահեղ ծանր վիճակում է, առանց էական հեռանկարի»,-այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեսանդր Բորոդայը։

Ըստ բանախոսի՝ Սոչիում երեք երկրների առաջնորդների հանդիպումը անհրաժեշտ էր ստատուս քվոյի պահպանման համար և Ռուսաստանին պետք էր հստակեցնել իր դիրքորոշումը Եվրոպայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից առաջ։

«Թուրքիան Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցն է։ Մի շարք դիրքորոշումներում Թուրքիայի հետ հնարավոր է լինում պայմանավորվել և համագործակցել։ Պետք է հասկանալ, որ Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանային գերտերություն, ինչը Հայաստանի համար լուրջ և սարսափելի վտանգ է»-նշել է պատգամավորը։

Բորոդայի համոզմամբ՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունը գործում է ինչպես խոշոր հետախուզական կենտրոն, աշխատում են բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, որտեղ պատրաստում են ուժեր՝ ՌԴ-ին հարվածելու համար և նրանց ոչ ոք չի խանգարում։

«Երբ մենք փորձում ենք ասել, որ Հայաստանը Ռուսաստանի համար շատ կարևոր է, որին նա պարտավոր է պաշտպանել, ապա դա ՌԴ-ի համար ակնհայտ փաստ չէ, որ այնպիսի Հայաստանը, ինչպիսին այժմյանն է, նա պարտավոր է պաշտպանել»-հավելել է Պետդումայի պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր