Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

17
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան և Տաթև-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

--00—ԼՄ