Աֆրիկայից ՌԴ ժամանած 2 քաղաքացու մոտ օմիկրոն է հաստատվել, 10-ի մոտ շտամի առկայությունը հստակեցվում է

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24 News

կորոնավիրուս

Հարավաֆրիկայան Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ժամանած երկու քաղաքացիու մոտ կորոնավիրուսի Օմիկրոնի շտամ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Ռոսպոտրեբնադզորը։

Այս երկրից Ռուսաստանի Դաշնություն ժամանած ևս 10 մարդու մոտ COVID-19-ի շտամների առկայությունը հստակեցվում է։ Կորոնավիրուսի համար նրանց PCR թեստը դրական է եղել։

--00—ՄՀ

Տեսանյութեր