Առաջարկվում է ԱԺ-ում ստեղծել Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24 News

ԱԺ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ստեղծման մասին նախագծին:

Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այս տարվա ամռանը Չեռնոգորիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և միգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահը Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին նամակով տեղեկացրել է իրենց խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորման մասին:

«Հաշվի առնելով, որ բարեկամական խմբերի գործունեությունը խորհրդարանների միջև համագործակցության լավ խթան է, և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նույնպես նպատակահարմար է գտնում Ազգային ժողովում Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ձևավորումը, ուստի առաջարկում եմ կողմ քվեարկել որոշման նախագծին»,- ասաց Աղաջանյանը:

 --00—ՄՀ

Տեսանյութեր