Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը․ Մարեկ Բենդա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

99-168

Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի արձագանքը Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Մեր չեխ գործընկերներին իրավիճակը պատշաճ ներկայացնելու համար շնորհակալություն Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին։

Ինքս որպես Հայաստան-Չեխիա բերեկամական խմբի ղեկավար իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնում եմ չեխ գործընկերներին՝ ակնկալելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ գնահատականներ, կոչեր և քայլեր։

Հայտարարությունը ստորև․

«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։  Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները,  120.000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը վտանգում է մարդասիրական ծանր հետևանքներ։

Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի։ Առաջընթացի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունն է, սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատումը»։

--00—ՅՄ