Ազգային ժողովի իշխող խմբակցությունը չի ասում՝ ինչ է անելու դեկտեմբերի պարգևավճարները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ինչ որ անում է, հանրայնացման ենթակա չէ։ Այս մասին 24News-ին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանն՝ անդրադառնալով դեկտեմբեր ամսվա պարգևավճարների հարցին։

Ավելի վաղ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ  ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը 24News-ին ասել էր, որ խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշելու, թե ինչ բարեգործության ուղղի իր պարգևավճարը և որ կազմակերպությանն օգնի։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի՝ պարգևավճարների վերաբերյալ որոշմանը՝ Ալեքսանյանն ասաց, որ ՔՊԿ-ն միշտ կարծել ու շարունակում է կարծել, որ բարեգործությունը բարձրաձայնման ենթակա չէ։

«Հատկապես այն մարդկանց պարագայում, ովքեր դոլարով միլիոնատեր են ու 2, 3 հարյուր հազար դրամ ինչ-որ բարեգործություն են անում ու դա սարքում հանրության քննարկման նյութ», - նշեց ՔՊԿ մամուլի խոսնակը։