Պուտինն ու Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Քաղաքական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ չենք քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
 
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում  համատեղ քայլերի իրականացման ընթացքը:

Հիշեցնենք նաև, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը 100 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները:

--00--ԿԿ