Պուտինը և Փաշինյանը որևէ փաստաթուղթ չեն ստորագրելու. Պեսկով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հանդիպման ժամանակ կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Այս մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ղարաբաղը կքննարկվի, ռուս զինվորականների հարցը, որոնք այնտեղ են տեղակայված, երկկողմ հարաբերությունների օրակարգը, բայց փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում», - ասել է նա։

--00—ՄՀ