Հրշեջները մարել են Դիլիջանի Գետափնյա փողոցի համայնքային զբոսայգում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 12,  24 News

․

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 12-ին, ժամը 11:12-ին  ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում այրվում է փայտե տնակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետափնյա փողոցի համայնքային զբոսայգու տարածքում։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ րդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12:07-ին: Այրվել են շինության (մոտ 100 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և պատշգամբի փայտե երեսպատումը (մոտ 6 քմ)։

--00--ԱՀ