Միգրանտների զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

 

տռռեգտեռգ

Միգրանտների (հավանաբար՝ Տաջիկստանից) զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հարավում։ Ոստիկանության բաժանմունք է բերվել 66 ենթադրյալ իրավախախտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։

«Երեկ երեկոյան Վոստրյակովյան անցումում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, ենթադրաբար՝ Տաջիկստանի քաղաքացիների միջեւ, որոնք օգտագործել են տրավմատիկ զենք։ Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 15 մարդ։ Ոստիկանություն է բերվել 66 մարդ, որոնք կասկածվում են ծեծկռտուքին մասնակցության մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հարուցվել է քրեական գործ զենքի կիրառմամբ խուլիգանության մասին։ 

--00--ՍԳ