ԲԴԽ-ն ի զորու չէ ապահովել դատավորի անկախությունը․ Բախշիյանի փաստաբանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24 News

դատավոր

Փաստաբան Արսեն Սարդարյանն ահազանգում է դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացված առերևույթ ոտնձգության մասին:

«Այսպես, Բարձրագույն դատական խորհուրդը  բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը և համաձայնություն տվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու՝ իբր ակնհայտ ապօրինի կալանավորման որոշում կայացնելու համար: Այն պայմաններում, երբ դատավորի կայացրած որոշումը դատախազության կողմից նույնիսկ չի բողաքարկվել վերաքննիչ դատարան, զուտ վերացական դատողությունների հիման վրա, առանց որևէ փաատական տվյալի, մոտ երկու ամիս անց, հանկարծակի դատախազությունը որոշում է այն գնահատել որպես ակնհայտ ապօրինի կալանավորում, իսկ այն, որ անձը 14 օր եղել է կալանքի տակ՝ որպես ծանր հետևանք», - գրել է փաստաբանը։

Ըստ նրա՝ Բարձրագույն դատական խորհուրդը իր այս քայլով արժեզրկել է իր սահմանադրական առաքելությունը և ցույց տվել, որ ի զորու չէ ապահովել դատավորի անկախությունը։

«ԲԴԽ-ն ձևավորեց դատավորի օրինական գործունեությանը միջամտելու արատավոր պրակտիկա: Այս երույթը հղի է դատական իշխանությունում վախի և հնազանդության մթնոլորտ ստեղծելու վտանգով:

Դատավոր Բախշիյանը գրագետ, պարկեշտ և եզակի բարեխղճության տեր դատավոր է», - հավելել է Սարդարյանը, որը ստանձնել է Բախշիյանի շահերի պաշտպանությունը։

--00—ՄՀ