Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ԲԴԽ-ն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, միաձայն որոշեց բավարարել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:

Դատավորի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

--00--ԱԹ